Հեպատիտ C-ի բուժումն անվճար է, եթե դու …

Back to Նորություններ

Հեպատիտ C-ի բուժումն անվճար է, եթե դու …

2019թ.-ի դեկտեմբերի 27-ին ՀՀ ԱՆ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում ՀԿ-ի աշխատակիցները հանդիպեցին ստացիոնար և ամբուլատոր բուժման մեջ գտնվող 21 ՏԲ հիվանդների հետ: Հանդիպման ժամանակ խոսվեց ՏԲ հիվանդների հաշմանդամության կարգի ստացման մեխանիզմների, ընթացիկ վիրահատությունների ժամանակ արտոնյալ պայմանների հնարավորության, ՄՌՏ հետազոտությունների, Հեպատիտ Ց-ի անվճար հետազոտության և բուժման հասանելության մասին։  Ներկաներին ՀԿ-ի աշխատակիցները մանրամասն ներկայացրին, որ վիրուսային հեպատիտ Ց-ի ախտորոշման հակամարմինների հայտնաբերման և գենոտիպի որոշման հետազոտությունը անվճար են այն ՀՀ քաղաքացիների համար, ովքեր

1) Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ են.

2) 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք են.

3) 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք են.

4) 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք են.

5) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք են.

6) Վերարտադրության տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում են.

7) Զինծառայողներ և նրանց հավասարեցված անձինք են, նրանց ընտանիքների անդամներ են, ՀՀ պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ են, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներ են.

8) Փրկարարական ծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ են, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատված փրկարարական ծառայողներ են, հաշմանդամ դարձած փրկարարական ծառայողներ են, ծառայության ընթացքում զոհված (մահացած) փրկարարական ծառայողների ընտանիքների անդամներ են.

9) Ձերբակալվածներ են, կալանավորված անձինք են և ազատազրկման դատապարտվածներ են.

10) Ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք են.

11) Բռնադատվածներ են.

12) Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ են.

13) Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք են.

14) Ապաստան հայցողներ ու նրանց ընտանիքների անդամներ են:

Լաբորատոր-ախտորոշիչ հետազոտության արդյունքում  միայն գենոտիպ «1b» հաստատված ախտորոշում ունեցող պացիենտներին է տրամադրվում հակավիրուսային դեղերը անվճար: Այս ամենը հնարավոր է եղել իրականացնել, քանի որ «Հայաստան-Արցախ» հիմնադրամն Առողջապահության նախարարությանը նվիրաբերել է օmbitasvir/paritaprevir/ritonavir+dasabuvir (3D) դեղերը։

Հ․Գ․

Հանդիպումից հետո ՀԿ-ի աշխատակիցները խոսեցին ՏԲ կենտրոնի տնօրենի հետ այլ գենոտիպերի ախտորոշում ունեցող ՏԲ հիվանդների անվճար բուժման հնարավորությունների մասին։

 

Կիսվել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to Նորություններ