Ինչպես են երազանքներն իրականություն դառնում

Back to Նորություններ

Ինչպես են երազանքներն իրականություն դառնում

Արդեն մի քանի տարի է, ինչ մեր կազմակերպությունը փորձում էր կազմակերպել ամառային ճամբար մեր երեխաների համար: Դժվարությունները շատ էին, քանի որ համապատասխան ֆինանսական ռեսուրսներ չէինք կարողանում գտնել:
Վերջապես, այս տարի հնարավորություն ստեղծվեց գաղափարից գործի անցնել ի շնորհիվ «Բարի մամա» ՀԿ-ի։ Նրանց շնորհիվ 8 երեխաների «Բարի քեմփ»-ում տրամադրվեց տարածք և սնունդ:
Ցանկանում ենք ՀԱՏՈՒԿ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ հայտնել «Բարի մամա» ՀԿ-ին՝ ի դեմս Մարինա Ադուլյանի, ինչպես նաև բոլոր այն ԲԱՐԻ մարդկանց, ովքեր իրենց միջոցներով աջակում են այս ՀԿ-ին, և ինչի շնորհիվ մեր երեխաները ևս կարողացան քառօրյա հանգիստ վայելել Գեղամա գեղեցկուհու ափին:
Երեխաները հնարավորություն ունեցան վայելել Հայաստանի չքնաղ բնությունը, դիմավորեցին արևածագը և հիացան մայրամուտով, կտրվեցին թվայնացված միջավայրերից, ունեցան արթ-թերապևտիկ պարապմունքներ, ինտերակտիվ խաղեր, հնարավորություն ունեցան ձիավարել, և իհարկե անցկացրեցին տաքուկ երեկոներ և հետաքրքիր զրույցներ խարույկի շուրջ:

Կիսվել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to Նորություններ