Ժամանակին հասած օգնություն

Back to Նորություններ

Ժամանակին հասած օգնություն

ՀԿ-ի համայնքային մոնիթորինգի մասնագետները, Երևանում տեղակայված պոլիկլինիկաներից մեկի տուբերկուլոզի կաբինետի բժշկից տեղեկանում են, որ տուբերկուլոզի ամբուլատոր բուժման մեջ գտնվող հիվանդը մեկ շաբաթ է, ինչ դեղերը չի խմել և ահազանգի պահին ալկոհոլ խմելու պատճառով հայտնվել է  տոքսիկոզ վիճակում: Նույն հարցով միաժամանակ ահազանգում է նաև հիվանդին խնամող մայրը և օգնությում խնդրում ՀԿ-ի մասնագետներից։ ՀԿ-ի աշխատակիցները տնայց են կատարում և գտնելով հիվանդին տոքսիկոզ վիճակում անմիջապես շտապ օգնության մեքենայով տեղափոխում են նրան բազմապրոֆիլ հիվանդանոց: Հիվանդին տեղափոխման ժամանակ առաջանում են դժվարություններ։ Պարզվում է տեղափոխված հիվանդանոցում օգնություն ցուցաբերել չեն կարող, քանի որ համապատասխան բաժանմունք առկա չէ: Տվյալ հիվանդանոցի աշխատակիցները կապ են հաստատում նման բաժանմունք ունեցող այլ հիվանդանոցի հետ, բայց նրանց հայտնում են, որ ազատ տեղ չլինելու պատճառով հիվանդին ընդունել չեն կարող։ Այդ ժամանակ ՀԿ-ի աշխատակիցները իրենց անձնական կապերի միջոցով հնարավոր են դարձնում հիվանդի տեղափոխումը և հիվանդին վերջապես տրամադրվում է օգնություն։

Հիվանդը արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ ՀԿ-ի աշխատակիցները հիվանդի հետ ամենօրյա կապի մեջ են՝ պահելով վերահսկողությունը ՏԲ բուժման դեղերի ամենօրյա ընդունման և ալկոհոլ խմելու բացառման նպատակով:

Կիսվել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to Նորություններ