ԶԼՄ-ների անդրադարձ

Բժիշկ-պացիենտ առցանց կապը կներդրվի Հայաստանում (22․05․2017)

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում  հավելվածը ներկայացվել է տնօրինությանը, բժիշկներին և ՀՀ-ում հավելվածի ներդրման և կիրարկման անմիջական պատասխանատու «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի ներկայացուցիչներին: Ավելին>>>

Կացարան չունենալու պատճառով ՄԻԱՎ-ով ապրող անօթևաններ են մահացել (01․12․ 2016)

ՄԻԱՎ ունեցող մարդկանց համար մեկը 31-ամյա Անին էր (անունը փոխված է — հեղ.), ով մահացել է այս տարվա ամռանը: Նրան փողոցում ուշագնաց գտել և հիվանդանոց են տեղափոխել սովորական մարդիկ: Ավելին>>>

Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում (16.08.2018)

2017-2018 թթ. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն իրականացրել է հետազոտություն Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Սևան, Գավառ, Մարտունի և Արմավիր քաղաքներում`ուղղված բնակչության շրջանում վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վաղ հայտնաբերմանը, խնդրի մասին քաղաքացիների շրջանում իրազեկության բարձրացմանը:

Հեպատիտներ B-ի և C-ի վերաբերյալ ՀՀ 1559 քաղաքացիների շրջանում անցկացված հետազոտության արդյունքների համաձայն` գրանցվել է 115 դրական դեպք  հեպատիտ C -ի նկատմամբ, 22 դրական դեպք հեպատիտ B -ի, իսկ 9 դեպք ՄԻԱՎ-ի նկատմամբ:

Ավելին>>>

 


ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԻ ՎԱՂ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԵՒ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՋԱՆՔԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (15.03.2018)

Արդեն 3 տարի շարունակ «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն իրականացնում է Հայաստանում «Փոփոխությունները հնարավոր են։ Գործենք հիմա» նախագիծը:

Այս նախագծի շրջանակներում իրականացվել են գործողություններ, որոնք ուղղված են եղել տուբերկուլյոզով (ՏԲ) հիվանդների և ՏԲ կաբինետների բժիշկների շրջանում որակական հարցումների անցկացմանը, վերջին տարիների ազգային և միջազգային հաշվետվությունների և առկա գրականության ուսումնասիրմանը, դրա հիման վրա ադվոկացիոն ռազմավարության մշակմանը, ինչպես նաև բնակչության շրջանում տուբերկուլոզի վաղ հայտնաբերմանը, հիվանդների նկատմամբ խարանի և խտրականության դրսևորումների վերացմանը, խնդրի մասին նպատակային համայնքներում իրազեկության բարձրացմանը: Բոլոր գործողությունները իրականացվել են ՀՀ ԱՆ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ (ԱՀԿ):

Ավելին>>>


Կենտրոնական հրապարակներում կարող եք անցնել հեպատիտի եւ ՄԻԱՎ-ի անանուն հետազոտություն (25.07.2018)

Հեպատիտի դեմ պայքարի օրվա շրջանակում հուլիսի 27-ին, ժամը 14:00-18:00 Գյումրի և Վանաձոր քաղաքների կենտրոնական հրապարակներում քաղաքացիները կարող են անցնել #հեպատիտ B-ի և C-ի, ինչպես նաև #ՄԻԱՎ-ի վերաբերյալ արագ, անանուն և անվճար #հետազոտություն: Ավելին>>>

Հեպատիտ C-ի բուժումը Հայաստանում անհնարին է (29.07. 2014)

115 հազար մարդ մեր երկրում կրում է Հեպատիտ C վիրուսը, ինչն ազգաբնակչության ընդհանուր թվի մոտ 4 տոկոսն է։ Սրանք առողջապահության նախարարության հրապարակած թվերն են, որոնց փոքր-ինչ թերահավատորեն են վերաբերվում «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ ներկայացուցիչները։ Ավելին>>>

Հեպատիտի դեմ պայքարի մակարդակը Հայաստանում դեռևս բավարար չէ (29.07. 2014)

Հեպատիտների դեմ պայքարը լրջագույն խնդիր է ամբողջ աշխարհում, հատկապես հեպատիտ C-ի դեմ պայքարում կան լուրջ խնդիրներ և ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Ավելին>>>

ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքների պաշտպանությունը (01.12.2012)

Այսօր հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է (28.07.2018)

Ամեն տարի հուլիսի 28-ը` ի պատիվ Նոբելյան մրցանակի դափնեկիր, հեպատիտի վիրուսի հայտնագործության հեղինակ Բարուխ Բլամբերգի ծննդյան օրվա, նշվում է Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրը: Նպատակը` բնակչության շրջանում բարձրացնել գիտելիքները վիրուսային հեպատիտների, վիրուսի փոխանցման ու սպառնալիքների վերաբերյալ: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)` հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա 2018 թվականի կարգախոսն է «Հայտնաբերել և բուժել»: Ավելին >>>

Հայաստանում է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և բուժանձնակազմի համար ստեղծված թվային հարթակի հիմնադիրը (22.05.2017)

Հայաստանում է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և բուժանձնակազմի համար ստեղծված թվային առցանց հարթակի (Life4me+ HIV/AIDS (www.life4me.plus)) հիմնադիր և սեփականատեր Ալեքս Շնայդերը: Ավելին>>>

Անահիտ Հարությունյան. Հայաստանում ՄԻԱՎ-ի վարակակիրները անտեսված են հասարակության կողմից (13.05.2011)

Օրերս Արմավիրի մարզում երեխայի վիրահատության ժամանակ բժիշկները պարզել են, որ նա վարակված է ՄԻԱՎ-ով, որը նրան փոխանցվել է հորից: Այս դեպքից հետո այս ընտանիքը չի կարողանում տեսնել իր երեխային:

Ավելին>>>

Հեպատիտ C-ով բուժման դեղորայքը շատ թանկ է

7-օրյա դասընթացների մասնակցության հրավեր | ՄԻԱՎ/ՁԻԱՀ, հեպատիտ C, տուբերկուլոզ․ փոխանցման ուղիներ, կանխարգելում, բուժում (17.03.2017)

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն հրավիրում է  մասնակցելու 7-օրյա դասընթացների հետևյալ թեմաներով՝

  • ՄԻԱՎ/ՁԻԱՀ՝ փոխանցման ուղիներ, կանխարգելում, բուժում,
  • Հեպատիտ C՝ փոխանցման ուղիներ, կանխարգելում, բուժում,
  • Տուբերկուլոզ՝ փոխանցման ուղիներ, կանխարգելում, բուժում,
  • Խարան, խտրականություն, ադվոկացիա, մարդու իրավունքներ:

Մասնակցության պարտադիր պայման է, որ մասնակիցը լինի 20-35 տարեկան և միանա ՀԿ-ի կողմից իրականացվող առնվազն 6 հասարակական ակցիաների, որոնք պլանավորվում են իրականացվել դասընթացների ավարտից սկսած մեկ տարվա ընթացքում: Ավելին>>>

«Նախկին իշխանության օրոք այս հարցին կպատասխանեի միանշանակ, այո՛»
Տիկին Անահիտ  մենք ունենք արդյո՞ք պետական լիարժեք հոգածություն վարակային այնպիսի հիվանդությունների պարագայում ինչպիսիք են ՄԻԱՎ վարակը, տուբերկուլոզը և հեպատիտները, եթե դուք որպես հասարակական կազմակերպություն շարունակում եք ակտիվորեն աշխատել, հատկապես, բողոքների պարագայում:

– ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի առումով հստակորեն այո՛,  քանզի ունենք հստակ վիճակագրություն և ռազմավարություններ՝ ազգային ծրագրեր, որոնց շնորհիվ կազմակերպվում են անվճար հետազոտությունները, բուժումները և կանխարգելման ծրագրերը: Այդ թվում է նաև դեպքերի թվով բավականին մեծ տարածում ունեցող դեղակայուն տուբերկուլոզը: Այլ խնդիր է հեպատիտ Ց-ն, որի առումով չունենք նույնիսկ հստակ վիճակագրություն, չնայած որ մասնագետների կարծիքով այն մեզանում ավելի տարածված է, քան ՄԻԱՎ վարակը: Իհարկե, մենք արդեն մի քանի տարի է պահանջում ենք ազգային ծրագիր, կատարվում են որոշակի քայլեր, այս տարի հույս ունենք խնդրի լուծման էական քայլեր կլինեն: Ինչ վերաբերում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին և տուբերկուլոզին, ապա պետք է ասել, որ կա պետական հոգածություն: Ասեմ ավելին, նոր կառավարության առողջապահության  նախարարը այս տարի անձամբ գլխավորեց միջոցառումները համակարգող հանձնաժողովի նիստը, դրանով իսկ ընդգծելով պետական վերաբերմունքը խնդրին: Հստակ ուղղություններ նախագծվեցին, անելիքները, նշվեց պետական ֆինանսավորման աճը և այլն: Բայց ֆինանսական ապահովումը  պայմանավորված է հիմնականում ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամով:
Ավելին >>>

В Армении про #НравноН расскажут во всеобщей смс-рассылке (24.10.2017)

Армения присоединилась к кампании #НравноН, сегодня заработал сайт на армянском языке.

«Мы очень рады присоединиться к этой международной кампании, которая впервые проходит в Армении. В рамках кампании у нас уже запланированы выступления на нескольких телеканалах, мы ведем переговоры с ВУЗами, потому что хотим рассказать студентам о результатах новейших исследований в области ВИЧ и СПИДа, а еще мы запустим всеобщую смс-рассылку. Мы уже договорились обо всем с оператором VivaCell-MTS и мы очень рады, что они согласились нас поддержать — это большая удача!» — рассказала в беседе с Life4Me+ PR-менеджер Соц. НПО «Армянская сеть позитивных людей», Анна Галстян. >>>

 


В Армении рассказали о результатах недели тестирования на ВИЧ (08.12.2017)

В рамках Европейской недели тестирования на ВИЧ и гепатиты и Всемирного дня борьбы со СПИДом, Республиканский центр по профилактике СПИДа Армении совместно с «Армянской сетью позитивных людей» при поддержке ЮНЭЙДС и Международной организации по миграции с 17 по 25 ноября провели публичные мероприятия в Ереване, Армавире, Ванадзоре, Мартуни, Севане, Гаваре, Гюмри и Раздане. В рамках этих мероприятий 1104 человека бесплатно, быстро и анонимно прошли тестирование на ВИЧ, гепатиты B и C и сифилис в мобильных лабораториях, полученных Арменией в дар от России. >>>

Սուր հեպատիտ B և հեպատիտ C հիվանդությունների նվազման միտումներ կան (17.08.2018)

Ըստ 2015 թվականից մինչ օրս անցկացվող հետազոտությունների՝ սուր հեպատիտ B և հեպատիտ C հիվանդությունների նվազման միտումներ կան: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Ռոմելա Աբովյանը:

Ավելին>>>

 


Հեպատիտների տարածման պատճառներն ու միտումները Հայաստանում (16.08.2018)
2017-2018 թթ. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն իրականացրել է հետազոտություն Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Սևան, Գավառ, Մարտունի և Արմավիր քաղաքներում`ուղղված բնակչության շրջանում վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վաղ հայտնաբերմանը, խնդրի մասին քաղաքացիների շրջանում իրազեկության բարձրացմանը:

Ավելին>>>

Երիտասարդները չկաշկանդվեցին, ՄԻԱՎ-ի դեմ ստուգվեցին (17.11.2017)
«Հայաստանը միացել է Հետազոտության Եվրոպական շաբաթին եւ դա մարդկանց հնարավորություն է տալիս անվճար անանուն եւ արագ հետազոտվել ՄԻԱՎ-ի Հեպատիտ B-ի Հեպատիտ C-ի  նկատմամբ, հետազոտության շաբաթը այս օրերին անցկացվում է ողջ աշխարհում,այն տեւելու է մեկ ամբողջ շաբաթ եւ մենք լինելու ենք Հայաստանի տարբեր քաղաքներում, կատարելու ենք անվճար ստուգումներ, ինչպես նաեւ խորհրդատվություն»,-ասաց` «Դրական ցանց հայկական կազմակերպության» նախագահ Անահիտ Հարությունյանը:

Ավելին>>>

Պետական աջակցության մերժում, խտրականություն. հեպատիտ C-ով հիվանդների կյանքը վտանգված է Հայաստանում (14.10.2015)
Տարբեր պատճառներով հեպատիտ C-ով վարակված հիվանդները ոչ մի հնարավորություն չունեն Հայաստանում բուժօգնություն ստանալ պետպատվերի շրջանակում, մինչդեռ, մասնագետները փաստում են, որ մահացությունը հեպատիտից 10 անգամ ավելի մեծ է, քան ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից: Անվճարունակ հիվանդների կյանքն ուղղակիորեն վտանգված է և նրանց մնում է ապավինել հրաշքի, որ հիվանդությունը չի հանգեցնի լյարդի ցերոզի կամ քաղցկեղի:
Ավելին>>>

Այսօր հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Ամեն տարի հուլիսի 28-ը` ի պատիվ Նոբելյան մրցանակի դափնեկիր, հեպատիտի վիրուսի հայտնագործության հեղինակ Բարուխ Բլամբերգի ծննդյան օրվա, նշվում է Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրը: Նպատակը` բնակչության շրջանում բարձրացնել գիտելիքները վիրուսային հեպատիտների, վիրուսի փոխանցման ու սպառնալիքների վերաբերյալ: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)` հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա 2018 թվականի կարգախոսն է «Հայտնաբերել և բուժել»: Ավելին>>>

Երևանում քաղաքացիները կանցնեն հեպատիտ Բ-ի և Ց-ի, ՄԻԱՎ-ի անվճար հետազոտություն

Ամեն տարի հուլիսի 28-ը` ի պատիվ Նոբելյան մրցանակի դափնեկիր, հեպատիտի վիրուսի հայտնագործության հեղինակ Բարուխ Բլամբերգի ծննդյան օրվա, նշվում է Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրը: Նպատակը` բնակչության շրջանում բարձրացնել գիտելիքները վիրուսային հեպատիտների, վիրուսի փոխանցման ու սպառնալիքների վերաբերյալ: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)` հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա 2018 թվականի կարգախոսն է «Հայտնաբերել և բուժել»: Ավելին>>>

Անվճար հետազոտություն՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման նպատակով

Հարգելի վանաձորցիներ, նոյեմբերի 18-ին, ժամը՝ 13:00-17:30 Վանաձորի N1 պոլիկլինիկայի դիմաց կգործի ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի շարժական կլինիկան և վրանային ծածկը: Խորհրդատվության և հետազոտության գործընթացը կիրականացվի ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետների կողմից՝ ՀՀ առողջապահության նախարարության միջնորդությամբ:

Ավելին >>>