Բուժման հասանելիության ապահովման եվրասիական հանրույթի #ECAT համաժողովը կայանալու է Երևանում
2019թ.-ի հոկտեմբերի 1-3-ը Երևանում կկայանա Բուժման հասանելիության ապահովման եվրասիական հանրույթի եռօրյա հանդիպումները: Հանդիպումների շրջանակներում կանցկացվի «Մտավոր սեփականության» եվրասիական ֆորումը, որի ընթացքում կքննարկվեն արտոնագրված և վերարտադրված դեղերի գների իջեցման մեխանիզմները, ինչը նպատակ ունի ընդլայնել ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտների և տուբերկուլյոզի բուժման հասանելիությունը: Համաժողովին մասնակցեու են հրավիրվել ներկայացուցիչներ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների պետական կառույցներից, միջազգային գործակալություններից (ԱՀԿ, UNAIDS, UNDP, ՅՈՒՆԻՍԵՖ, Դեղերի արտոնագրային բյուրո MPP), փորձագետներ դեղերի արտոնագրային ոլորտից, դեղամիջոցների մատչելիության ապահովման ոլորտում աշխատող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Կլինեն հանդիպումներ Mylan, Hetero և Emcure դեղագործական ընկերությունների հետ, որոնց մասնակցության հաստատումները արդեն ստացվել են, իսկ TB-Alliance կազմակերպության (ՀԿ-ն դեղակայուն տուբերկուլյոզի բուժման համար նախատեսված Պրեկոմանիդ նոր դեղամիջոցի արտադրողն է) մասնակցության հաստատումը դեռևս ընթացքի մեջ է:
Հրավիրվելու է նաև առանձին նիստ Դեղերի արտոնագրային բյուրո MPP հետ:
Եթե ունեք հարցեր վերոհիշյալ ընկերությունների արտադրած դեղորայքի առումով, ապա կարող եք ուղարկել դրանք մինչև սեպտեմբերի 12-ը tatyana.khan@itpcru.org էլ. հասցեին:
Ձեր հարցերը կներառվեն հանդիպման ծրագրի մեջ և կարտացոլվեն հանդիպման բովանդակային արձանագրությունում, ինչը կհրապարակվի eeca-cat.info կայքում:
ՀՀ-ում հանդիպումների տեխնիկական համակարգումը իրականացնում է «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն:
Leave a Reply