Աշխատանքային հանդիպումներ 2018

Դեկտեմբեր 13-14, 2018, Կոպենհագեն, Դանիա

Կայացավ ՏԲ ոլորտում գործունեություն իրականացնող կառույցների ներկայացուցիչների հանդիպումը, որը նպատակ ուներ առողջապահական համակարգերի ուժեղացման միջոցով տուբերկուլոզի ոլորտում խնամքի տրամադրման կայուն մոդելի ձևավորմանը։ Միջոցառումը նախաձեռնել էր «Առողջապահության քաղաքականության և հետազոտությունների»  կենտրոնը (Centrul PAS) ԱՀԿ-ի եվրոպական գրասենյակի (WHO EUROP) հետ համատեղ։

Երկօրյա հանդիպումների գործառնական շրջանակները կենտրոնացած էին TB-REP տարածաշրջանային ծրագրի արդյունքների ներկայացման և համագործակցության հետագա հնարավորությունների դուրսբերման վրա: Միջոցառմանը ներկա էին 11 երկրներից ավելի քան 50 մասնակիցներ: Մասնակիցները քննարկեցին և խոսեցին TB-REP ծրագրի կարևորագույն արդյունքների, ՏԲ հիվանդակենտրոն խնամքի մոդելի ներդրման հիմնական առավելությունների, ադվոկացիոն գործունեության անհրաժեշտության, քաղաքացիական հասարակության դերի, ինչպես նաև նոր մոդելի արագ ներդրման համար անհրաժեշտ հետագա քայլերի մասին:

Հանդիպումներին ներկա հայկական պատվիրակության շարքում էր նաև «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց․ ՀԿ-ի նախագահ Ա․ Հարությունյանը։ TB-REP ծրագրի շրջանակներում ՀԿ-ն արդեն երեք տարի անընդմեջ ՀՀ-ում իրականացնում է «Փոփոխությունները հնարավոր են: Գործենք հիմա» տարածաշրջանային ՏԲ ծրագիրը, որի միջոցով իրականացրել է․

  • ստացիոնար և ամբուլատոր պայմաններում բուժում ստացող ՏԲ հիվանդների հետ հանդիպումներ՝ տրամադրելով հավասարը հավասարին, իրավական, սոցիալական, հոգեբանական խորհրդատվություն և աջակցություն,
  • ՏԲ հիվանդների կարիքների գնահատում,
  • ՏԲ կաբինետների բժիշկների շրջանում որակական հարցումների անցկացում,
  • ազգային և միջազգային հաշվետվությունների և առկա գրականության հիման վրա ադվոկացիոն ռազմավարության մշակում,
  • սոցիալական հոլովակների նկարահանման և տարածման միջոցով բնակչության շրջանում տուբերկուլոզի վաղ հայտնաբերմանը, հիվանդների նկատմամբ խարանի և խտրականության դրսևորումների վերացման աշխատանքներ,
  • ՏԲ խնդրի մասին տարբեր գյուղական համայնքներում իրազեկության բարձրացման ակցիաներ,
  • մոնիթորինգային այցեր ՀՀ ողջ տարածքով՝ ՏԲ հիվանդների բուժման ընդհատումների ցուցանիշների նվազեցման նպատակով,
  • հետազոտություն, որի նպատակն էր աջակցել նախագծի իրավական/սոցիալական գործոնին՝ ներկայացնելով պետության կողմից սոցիալական պայմանագրի/պատվիրակման առկա հնարավորություններն ու ռեսուրսները, տարբեր կառույցների կողմից տրամադրվող ծառայությունները, դրանց տարատեսակները ու հնարավոր ծախսերի առկա իրավիճակը։

Ա․ Հարությունյանը ներկաներին հանգամանալից պատմեց վերոհիշյալ բոլոր աշխատանքների և դրանցից բխող դրական փոփոխությունների մասին, իսկ ՏԲ-ի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրենը, ով նույնպես ներկա էր հանդիպումներին,  հավելեց, որ ՏԲ կենտրոնը մեր կազմակերպության հետ աշխատում է ամեն ժամ և, որ մենք հանդիսանում ենք ՏԲ հանրության «ականջներն ու աչքերը»։

Ոգևորիչ է և պարտավորեցնող, երբ գնահատվում է կատարված աշխատանքը։


2018թ.-ի դեկտեմբերի 4-ից Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկեց Բուժման հասանելիության ապահովման եվրասիական հանրույթի #ECAT եռօրյա հանդիպումը։
Հանդիպման օրակարգային թեմաներում ներառված էին մտավոր սեփականության, բուժման հասանելիության ապահովման հարցեր։ Հանդիպմանը մասնակից երկրներից ներկա են և՛ հասարակական, և՛ կառավարական սեկտորների ներկայացուցիչներ։ Եղան նաև աշխատանքային հանդիպումներ գեներիկ դեղորայք արտադրող ըներությունների ներկայացուցիչների հետ։ Սույն անդիպումներին մասնակցում էին նաև ՀԿ-ի նախագահը և հասարակայունթյան հետ կապերի պատասխանատուն։

 


2018թ.-ի հոկտեմբերի 18-19 Կիևում ընթացավ դասընթացների շարք, ուր ներգրավված են Հայաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի պատվիրակություններ։
Նպատակը, Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ցիկլի և ՄՀՀ (Միջոցառումները համակարգող հանձնաժողով) աշխատանքների մասնակցության միջոցով, թիրախային համայնքների ներկայացուցիչների հմտությունների ուժեղացումն էր ։
ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ՝
#PPAN_NGO
New Generation Humanitarian NGO
#ՁԻԱՀ_ի_կանխարգելում_կրթություն_և_խնամք
ՁԻԱՀ-ի Կանխարգելման Միավորում ՀԿ AIDS Prevention Union NGO
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐ՝
GNP+ Global network people living with Hiv/aids
UNDP Ukraine / ПРООН в Україні
All-Ukrainian Network of People Living with HIV

Երկօրյա դասընթացների շրջանակներում եղավ ծանոթանում բյուջետային ադվոկացիայի գործիքներին, իրականացվեց նաև գործնական աշխատանք՝ ՄՀՀ հարթակի կիրառմամբ ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶ ոլորտների խնդիրների լուծումների առաջադրման թեմայով։

 


2018թ.-ի օգոստոսի 14-16-ը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 11 երկրների ներկայացուցիչներ իրականացրեցին ուսումնական այց Մոլդովայի Հանրապետություն։

Սույն այցը իրականացվեց Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տուբերկուլոզի տարածաշրջանային ծրագրի շրջանակներում (TB-REP), որն ուղղված է առողջապահական համակարգերի հզորացմանը՝ տուբերկուլոզի (ՏԲ) և դեղակայուն տուբերկուլոզի արդյունավետ վերահսկման նպատակով:

Ներգրավված երկրների ներկայացուցիչների շարքում էր նաև «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց․ ՀԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աննա Գալստյանը։

Այցի նպատակներն էր, տուբերկուլյոզի կանխարգելման ոլորտում գործող ՀԿ-ների և տուբերկուլոզի բուժում ստացող մարդկանց ներգրավմամբ, խթանել տարածաշրջանային համագործակցությունը և իրականացնել փորձի փոխանակում։ Եռօրյա հանդիպումների ընթացքում 11 երկրների ներկայացուցիչները եղան Մոլդովայի Հանրապետության Առողջապահության, աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարությունում, այցելեցին Մոլոդվայի Սորոսի հիմնադրամ, եղան PAS կենտրոնում, շրջեցին Սինժերեյի ՏԲ հիվանդանոցում, ծանոթացան SMIT, Speranta Terrei, AFI ՀԿ-ների շահառուների և աշխատանքների առանձնահատկություններին։

 


2018թ.-ի հունիսի 18-22ը Ստամբուլում ընթացավ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տուբերկուլոզի տարածաշրջանային ծրագրում ներգրավված 11 երկրների ներկայացուցիչների հանդիպումը, որն ուղղված է առողջապահական համակարգերի հզորացմանը՝ տուբերկուլոզի (ՏԲ) և դեղակայուն տուբերկուլոզի արդյունավետ վերահսկման նպատակով:

ՀՀ-ից աշխատանքային համաժողովին մասնակցում էին «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի ներկայացուցիչներ Ա. Հարությունյանը և Ա. Գալստյանը: Հանդիպման նախաձեռնող կառույցներն էին՝ TB Europe CoalitionTB REPCentrul PASAlliance for Public Health:

ՏԲ ոլորտում ադվոկացիոն նախագծեր իրականացնող 30 ներկայացուցիչներ աշխատանքային հանդիպումների ժամանակ խոսեցին արդեն 3 տարի անընդմեջ իրականացվող նախագծերի ընթացքի, գրանցված հաջողությունների, բարդությունների, քաղված դասերի և հետագա անելիքների մասին։ Քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, հիմնվելով Մոլդովայի փորձի վրա, ներկայացվեց նաև սոցիալական պայմանագրերի և պետության կողմից ֆինանսավորվող դրամաշնորհների իրականացման մեխանիզմների կարգը՝ նպատակ ունենալով ապահովել ՏԲ ոլորտում ներդրված ծառայությունների ու գործիքների շարունակականությունը առանց Գլոբալ հիմնադրամի միջոցների ևս: Հնգօրյա հանդիպումների խմբային աշխատանքների արդյունքում մասնակիցները մշակեցին նաև ՏԲ համաճարակի կանխարգելման համապարփակ դրույթներով հարուստ նախագիծ, որը որպես ՔՀԿ-ների կողմից առաջադրված փաստաթուղթ կներկայացվի համաժողովին մասնակից պետության ղեկավարներին՝ նրանց անմիջական մասնակցությամբ և միջնորդությամբ գործընթացները իրականացնելու համար:

Ընդունված իրողություն է, որ նմանատիպ հանդիպումները ուժեղացնում են քաղաքացիական հասարակության կարողությունները, ինչը տանում է հիվանդակենտրոն մոդելի արդյունավետ ներդրմանն ու կիրառմանը՝ նպաստելով մեր տարածաշրջանի երկրներում ՏԲ համաճարակի կասեցմանը։

2018թ.-ի մայիսի 16-18-ը Ֆրանսիայի Մարսել քաղաքում տեղի ունեցավ միջազգային համաժողով՝ ՄԻԱՎ-ի և վարակային  այլ հիվանդությունների թեմատիկայով: Համաժողովը առաջատար տեղ է զբաղեցնում ՄԻԱՎ-ի և այլ վարակային հիվանդությունների կանխարգելման և բուժման ոլորտում գործունեություն ծավալող գիտնականների համար:

Սիմպոզիումի նպատակներն էին.

 * վարակի մասին գիտական առումով  գիտելիքների բարձրացում

* նոր մոտեցումների քննարկում, ինչը կօգնի ՄԻԱՎ վարակի տարածման վերահսկման հետագա աշխատանքներին:

Փարիզյան հանդիպումներին ՀՀ-ից մասնակցում էր «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի ներկայացուցիչ Վիգեն Դարագջյանը: Ավելին >>>


2018թ.-ի ապրիլի 18-20-ը Մոսկվայում կայացավ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով միջազգային VI համաժողովը։ 60 երկրներից շուրջ 3000 մասնակիցներ եռօրյա աշխատանքային հանդիպումների ընթացքում խոսեցին ՄԻԱՎ-ի կանխարգելման մեխանիզմների, իրազեկման մակարդակի բարձրացման գործիքների, ներդրված լավագույն փորձի, գրանցված արդյունքների, ընթացիկ իրավիճակի մասին: ՀՀ-ից համաժողովի աշխատանքներում ներգրաված էին ՀՀ առողջապահության նախարարության, ՁԻԱՀ-ի հանրապետական կանխարգելման կենտրոնի, «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի և մեդիա ոլորտի ներկայացուցիչները։ Համաժողովի կարգախոսը թերևս կարելի է աձանձնացնել հետևյալ համապարփակ նախադասությամբ.

Ազատվեք ԻՆՔՆԱԽԱՐԱԶԱՆՄԱՆ գործոնից, եղեք ինֆորմացված, տարածեք Ձեր գիտելիքը այլոց շրջանում, մի հեռացրեք Ձեր առողջության հարցերը առաջնային ուշադրության դաշտից: Ավելին >>>


2018թ.-ի մարտի 22-ից 24-ը Բեռլինում տեղի ունեցավ ChemSex-ի եվրոպական երկրորդ ֆորումը, որին մասնակցում էին ավելի քան 250 մասնակից Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի երկրներից: Ֆորումին իրենց հետաքրքրությունը հայտնել և մասնակցում էին նաև դեղագործական կազմակերպությունների ներկայացուցիչներ ևս։ Տարբեր խմբերին պատկանող և տարբեր տարածաշրջաններում ապրող անձանց յուրահատուկ կարիքների մասին պանելային քննարկման ժամանակ ներկայացվեց տարբեր երկրների փորձը։ Հայաստանի փորձով կիսվեց «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի ներկայացուցիչ Վիգեն Դարագջյանը։ Նա նշեց, որ մեր երկրում հաշվի անելով ՏՍՏ-ների նկատմամբ խարանի բարձր մակարդակը, նրանք հիմնականում մեկնում են Եվրոպա, որտեղ և բախվում են ChemSex երևույթին՝ շատ անգամ անտեղյակ լինելով հետևանքների մասին։ Ավելին>>>


Մարտի 24-25-ը, Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ, Աղվերանում մեկնարկեց երկօրյա սեմինար՝ «Վերացնենք տուբերկուլոզը» թեմայով, որը նախատեսված էր զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար։ Երկօրյա միջոցառման նպատակն էր լրատվամիջոցների ներկայացուցիչների միջոցով բարձրացնել տուբերկուլոզի մասին հանրության իրազեկվածության մակարդակը, ինչպես նաև ևս մեկ անգամ բարձրաձայնել հիվանդության կանխարգելման և բուժման կարևորության մասին։ «Վերացնենք տուբերկուլոզը» թեմայով սեմինարի շրջանակում ներկայացվեց նաև հասարակական կազմակերպությունների դերը տուբերկուլոզի կառավարման գործում։ «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանը ներկայացրեց կազմակերպության կողմից իրականացվող «Փոփոխությունները հնարավոր են։ Գործենք հիմա» տարածաշրջանային ծրագիրը, որի շրջանակներում իրականացվել են գործողություններ, որոնք ուղղված են եղել ՏԲ կաբինետների բժիշկների և ՏԲ-ով հիվանդների շրջանում որակական հարցումների անցկացմանը, վերջին տարիների ազգային և միջազգային հաշվետվությունների և առկա գրականության ուսումնասիրմանը, դրա հիման վրա ադվոկացիոն ռազմավարության մշակմանը, ինչպես նաև բնակչության շրջանում տուբերկուլոզի (ՏԲ) վաղ հայտնաբերմանը, հիվանդների նկատմամբ խարանի և խտրականության դրսևորումների վերացմանը, խնդրի մասին տարբեր գյուղական համայնքներում իրազեկության բարձրացմանը: Բանախոսը նշեց լրատվամիջոցների հետ համագործակցության կարևորությունը, ներկայացրեց կազմակերպության կողմից պատրաստված սոցիալական հոլովակները՝ ուղղված տուբերկուլոզի վաղ հայտնաբերմանը, խարանի ու խտրականության նվազեցմանը։


Մարտի 6-7 Ստամբուլում կայացավ տարածաշրջանային խորհրդատվություն՝ ուղղված Գլոբալ Հիմնադրամի ծրագրային առաջարկի մշակմանը։ Քննարկվում և սահմանվում են առաջնահերթությունները, որոնք պետք է դրվեն երկրների ծրագրային առաջարկներում։ ՀՀ-ից երկօրյա հանդիպումներին մասնակցում են Անահիտ Հարությունյանը («Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ) Սերգեյ Գաբրիելյանը («Նոր սերունդ մարդասիրական» ՀԿ), Հայկ Ավանեսովը( «Տուբերկուլոզը և ես» ՀԿ) ԵՎ Աննա Գյուրջյանը( ՄԱԿ-ի զարգացման սոցիալ-տնտեսական ծրագրերի պատասխանատու):


Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում 2018թ․-ի փետրվարի 8-9 անցկացվեց ՄԻԱՎ-ի նախակոնտակտային կանխարգելման (ՆԿԿ) համայնքահեն առաջին գագաթնաժողովը։ «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի ներկայացուցիչ Վիկեն Դարակջիանը այլ երկրների առողջապահության և հանրային առողջության հարցերով հանձնակատարների, կանխարգելման քաղաքականության մշակման ղեկավարների, հետազոտողների, ՆԿԿ օգտագործողների և ադվոկացիոն գործառույթներ իրականացնողների հետ միասին մասնակցեց եվրոպական տարածաշրջանային առաջին գագաթնաժողովին:

Երկօրյա հանդիպումները նպատակաուղղված էին, ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում առողջապահական համակարգերի և բնակչության համար, ՄԻԱՎ-ի նախակոնտակտային կանխարգելման (ՆԿԿ) միասնական և հավասար աջակցման մեխանիզմների ստեղծման գործընթացին։

Գագաթնաժողովի քննարկման թեմաներն էին՝

  • Եվրոպայում ՄԻԱՎ-ի նախակոնտակտային կանխարգելման (ՆԿԿ) ներդրման առումով խոչընդոտ դրույթների դուրսբերումը
  • Հիմնական շահագրգիռ կողմերի (առողջապահության ոլորտի մասնագետներ, բուժաշխատողներ, համայնքային մակարդակով ադվոկացիոն գործառույթներ իրականացնողներ) համագործակցման ձևերի քննարկումը, ինչը կնպաստի Եվրոպայում ՄԻԱՎ-ի նախակոնտակտային կանխարգելման (ՆԿԿ) ներդրման գործընթացի արագացմանը
  • Օրինակելի փորձի տարածում Եվրոպական այն երկրների , որոնք արդեն հաջողել են  ՄԻԱՎ-ի նախակոնտակտային կանխարգելման (ՆԿԿ) ներդրման գործընթացում։