Ակտիվիզմը որպես տեղեկացվածության բարձրացման գործիք

2018թ.-ի փետրվարի 12-ին «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի կոնֆերանսների դահլիճում կայացավ ավելի քան 20 ՏԲ շահառուների հետ հանդիպում։ «Ակտիվիզմը որպես տեղեկացվածության բարձրացման գործիք» ընդհանուր գաղափարի շուրջ մեկտեղված անձինք միասին սկսեցին անցնել այս գաղափարի վերծանման հաջորդական քայլերով։ Մասնակից շահառուների ընտրությունը կատարվել էր 240 ՏԲ-ով հիվանդ անձանց շրջանում անցկացված կարիքների գնահատման հարցումների ընթացքում։ Հանդիպման ժամանակ մանրամասն ներկայացվեց մեր ՀԿ-ի ստեղծման պատմությունը, կատարված աշխատանքները, ադվոկացիոն գործողությունները և արդեն իսկ գրանցված հաջողությունները։ Այս հատվածում մասնակիցների համար մանրամասն ներկայացվեց նաև նպատակային օրերի, իրազեկող ակցիաների ներկայացման ձևերը և կանխարգելման գործողությունները։Հաջորդիվ անդրադարձ արվեց միջազգային նպատակային կառույցներին և դրանց գործառույթներին։ Ներկաներից 3 անձինք TB People ցանցի անդամակցման հարցում դրսևորեցին հետաքրքրություն և ՀԿ-ի աշխատակիցների օգնությամբ հնարավոր եղավ իրականացնել այդ գործողությունը։ ՏԲ անմիջական շահառուները ունեին բազմապիսի հուզող հարցեր՝ ուղղված և ՀԿ-ի սոցիալական ոլորտի աշխատակիցներին, և իրավաբանին։ Ընդհանուր հարցերի բարձրաձայնումից հետո համապատասխան մասնագետների կողմից շուրջ 10 շահառուի հետ անցկացվեց խորհրդատվություն (նպաստի ստացման, հաշմանդամության խմբի տրամադրման, թոշակի վերահաշնարկի) և առաջադրված խնդիրների առումով  տրվեցին ուղղորդումներ։ Մասնակիցները ցանկություն հայտնեցին նաև միանալ ՀԿ-ի կողմից իրականացվող ակցիաներին և ադվոկացիոն միջոցառումներին։ Հանդիպման ամփոփման ընթացքում անդրադարձ արվեց նաև առաջիկա հանդիպման օրակարգային հարցերին, պլանավորված ՏԲ կոնֆերանսի անցկացման և մարտի 24-ին անցկացվելիք նպատակային իրազեկող ակցիայի մասին։

Facebook Comments