ՏԲ համայնքի ներգրավումը ոլորտում իրականացվող ադվոկացիոն աշխատանքներում

2017 թ-ի. դեկտեմբերի 28-ին «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ում տեղի ունեցավ նախկինում ՏԲ-ով հիվանդ կամ ՏԲ-ի հետ առնչություն ունեցող անձանց մասնակցությամբ նպատակային ֆոկուս խմբի հանդիպում:

ՏԲ-ի հետ առնչվող ցանցի ստեղծման և գործարկման նախաձեռնությունը իրականացվեց «Փոփոխությունները հնարավոր են: Գործենք հիմա» նախագծի շրջանակներում: Առաջին հանդիպումը նպատակ ուներ շոշափել ՏԲ ոլորտի մի քանի ասպեկտներ, որոնք թույլ  կտային ներկաներին գործել շահերի պաշտպանության ակտիվության հարցերում:

Հանդիպման առաջին հատվածում ֆոկուս խմբի մասնակիցներին ներկայացվեց ՏԲ ոլորտում գործող կազմակերպությունների դերը և նշանակությունը (միջազգային կառույցներ, ցանցեր, համայնքներ, հասարակական կազմակերպություններ): Սոց. ՀԿ-ի ներկայացուցիչների, նոր շահառուների ներգրավումը ցանցում և գործողությունների պլանի ուղղորդման մեխանիզմների մշակումը իրականացրեցին ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանը և հավասարը հավասարին խորհրդատուԱրման Ավչյանը:

Ֆոկուս խմբի հանդիպման երկրորդ հատվածում տեղի ունեցավ մեկ ժամ տևողությամբ մտագրոհ-քննարկում, որի նպատակը երկու սոցիալական հոլովակների նկարահանման սցենարների բովանդակությունն էր, որոնք պետք է ուղղված լինեն ՏԲ- ի վաղ հայտնաբերմանը և ՏԲ-ով հիվանդ մարդկանց նկատմամբ խարանի և խտրականության նվազեցմանը: Բանավեճը անցկացրեց Ալվինա Ալագուլյանը (մոնիթորինգի և գնահատման մասնագետ), ով և ամփոփեց կողմերի մոտեցումները, որոնք հետագայում անշուշտ կներառվեն հոլովակների նկարահանման գործընթացներում:

Ներկայացվեց նաև սույն նախագծի շրջանակներում իրագործվող 240 տուբերկուլոզով հիվանդների կարիքների գնահատման հետազոտության անցկացման պատճառները: Ներկաներին առաջարկվեց որպես հարցազրուցավարներ մասնակից դառնալ հարցումներին: Ներկաներից չորսը հաստատեցին իրենց մասնակցությունը, որոնց համար և 2018 թ.-ի հունվարին կանցկացվի դասընթաց` հարցազրույցները պատշաճ կերպով անցկացնելու նկատառումով:

 ՏԲ շահառուների և նոր ակտիվիստների հետ հանդիպումներ պլանավորվեց ունենալ ամիսը մեկ կտրվածքով, որոնց ընթացքում և կխոսվեն ՏԲ-ի լուսաբանման հարցերում ՀՀ լրատվամիջոցների դերի, ՏԲ-ով հիվանդների կարիքների գնահատման հարցման ընթացակարգի, սոցիալական հոլովակների վերջնարդյունքների ազդեցության, մարտի 24-ի իրադարձությունների և իրազեկման գործողությունների մասին:

Facebook Comments