ՄԻԱՎ/հեպատիտ հետազոտության եվրոպական շաբաթ

#Eurotestweek


ՄԻԱՎ/հեպատիտ եվրոպական հետազոտության շաբաթը մեկնարկել է 2013 թ.-ից՝ «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» համաեվրոպական նախաձեռնության կողմից: Այն նպատակ ունի օգնել մարդկանց ՄԻԱՎ կարգավիճակի բացահայտման հարցում: ՄԻԱՎ/հեպատիտ հետազոտության եվրոպական շաբաթը այս տարի կանցկացվի 2017 թ.-ի նոյեմբերի 17-25-ը: «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն միացել է ՄԻԱՎ/հեպատիտ հետազոտության Եվրոպական շաբաթին։ Հետազոտման շաբաթվա ընթացքում ՀՀ քաղաքացիներին կտրամադրվեն նախա/հետթեստային խորհրդատվությամբ ուղեկցվող ՄԻԱՎ-ի, Հեպատիտ B և C-ի վերաբերյալ արագ, անանուն և անվճար թեստավորում անցնելու հնարավորություն` ՀՀ ԱՆ և ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի հետ համատեղ:
Ստորև գտեք հետազոտությունների անցկացման վայրերը և օրերը։

Երևան, Հյուսիսային պողոտա-նոյեմբեր 17, 2017 (ժամը` 13:00-18:30),

Վանաձոր, թիվ 1 պոլիկլինիկային հարող տարածք-նոյեմբեր 18, 2017 (ժամը` 13:00-17:30),

Արմավիր, քաղաքապետարանին հարող տարածք-նոյեմբեր 19, 2017 (ժամը` 13:00-17:30),

Մարտունի, Մյասնիկյանի անվան հրապարակ-նոյեմբեր 20, 2017 (ժամը` 13:00-17:30),

Գավառ, պոլիկլինիկային հարող տարածք-նոյեմբեր 21, 2017 (ժամը` 13:00-17:00),

Սևան, համայնքային մշակույթի կենտրոնին հարող տարածք-նոյեմբեր 22, 2017 (ժամը` 13:00-17:00),

Գյումրի, Վարդանանց հրապարակ-նոյեմբեր 23, 2017 (ժամը` 13:00-17:30),

Երևան, Գ. Նժդեհի հրապարակ-նոյեմբեր 24, 2017 (ժամը` 13:00-18:30),

Երևան, Տիգրան Մեծ փողոց, Զ. Անդրանիկի արձանի հարևանություն-նոյեմբեր 25, 2017 (ժամը` 13:00-18:30)։

ՀՀ- ում հետազոտությունները անցկացվում են Gilead Sciences ընկերության անշահախնդիր դրամաշնորհի շրջանակներում։

Facebook Comments