Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից:

2017թ.-ին ՀՀ-ում գրանցված ՄԻԱՎ վարակի վիճակագրությունը հետևյալն է:

1988թ. մինչև 2017թ. հունվարի 31-ը ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 2573 դեպք:

1988թ. մինչև 2017թ. փետրվարի 28-ը ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 2603 դեպք (30 նոր դեպք):

1988թ. մինչև 2017թ. մարտի 31-ը ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 2633 դեպք (30 նոր դեպք):

1988թ. մինչև 2017թ. ապրիլի 30-ը ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 2660 դեպք (27 նոր դեպք):

1988թ. մինչև 2017թ մայիսի 31-ը ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 2701 դեպք (41 նոր դեպք):

1988թ. մինչև 2017թ հունիսի 30-ը ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 2731 դեպք (30 նոր դեպք):

1988թ. մինչև 2017թ հուլիսի 31-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 2759 դեպք (28 նոր դեպք):

1988թ. մինչև 2017թ օգոստոսի 31-ը ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 2796 դեպք (37 նոր դեպք):

1988թ. մինչև 2017թ սեպտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 2810 դեպք (14 նոր դեպք):

1988թ. մինչև 2017թ հոկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 2841 դեպք (31 նոր դեպք):

1988թ. մինչև 2017թ նոյեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 2865 դեպք (24 նոր դեպք):

Ընդհանուր առմամբ, ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի տարեգրությունը ներկայանում է հետևյալ կերպ՝

1988 ՄԻԱՎ վարակի առաջին գրանցված դեպքը. վարակման ուղին` հետերոսեքսուալ ճանապարհ
1988 ՁԻԱՀ-ի առաջին գրանցված դեպքը
1989 մահվան առաջին գրանցված դեպքը ՁԻԱՀ-ից
1990 թմրամիջոցների ներարկային օգտագործման ճանապարհով վարակման առաջին գրանցված դեպքը
1996 կանանց շրջանում ՄԻԱՎ վարակի առաջին գրանցված դեպքը
2000 հոմոսեքսուալ ճանապարհով վարակման առաջին գրանցված դեպքը
2001 երեխաների շրջանում ՄԻԱՎ վարակի և ՁԻԱՀ-ի առաջին գրանցված դեպքերը
2001 ՁԻԱՀ-ից երեխայի մահվան առաջին գրանցված դեպքը
2002 թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը մոտ 15%
2007 թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը մոտ 6,8%
2010 թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը մոտ 10,7%
2012 թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը մոտ 6,3%
2014 թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը մոտ 4%:
2016 թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը մոտ 0,5%

2016թ. ընթացքում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 303 դեպք: ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 1843 մարդ (69%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 817 դեպք (31%): ՄԻԱՎ վարակի 45 դեպք (1,7%) է արձանագրվել երեխաների մոտ:

ՄԻԱՎ-ով վարակվածների 52%-ը ախտորոշման պահին եղել է 25-39 տարիքային խմբում:

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (67%) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (24%): Սրանցից բացի, արձանագրվել են հոմոսեքսուալ ճանապարհով, մորից երեխային և արյան միջոցով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի բաշխումն ըստ փոխանցման ուղիների.

Հետերոսեքսուալ փոխանցման ուղի 67,0%
Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով 24,0%
Հոմոսեքսուալ փոխանցման ուղի 3,0%
Մորից երեխային 1,5%
Արյան միջոցով 0,1%
Անհայտ 4,4%

ՄԻԱՎ վարակով հիվանդներից 1383-ի մոտ (կին` 351, երեխա` 27) ախտորոշվել է ՁԻԱՀ, ընդ որում 165-ի մոտ՝ 2016թ. ընթացքում: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով պացիենտների մահվան 592 դեպք: Մահացածների թվում կան 106 կին և 8 երեխա: Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով գրեթե բոլոր վարակվածները եղել են տղամարդիկ (99%), իսկ գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով (97%): 

ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է Երևանի բնակիչների շրջանում՝ 840 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 31,6%-ը: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի թվով երկրորդ տեղում Շիրակի մարզն է՝ 11,4%: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի հաշվարկը 100 000 բնակչի հաշվով ցույց է տալիս, որ ամենաբարձր ցուցանիշը Շիրակում է՝ 124,6, որին հաջորդում են Լոռու, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերը համապատասխանաբար 118,7; 86,3; 83,6: 

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3600:

ՄԻԱՎ-ի տարածվածությունը 15-49 տարիքային խմբում 0,2% է:

Վիճակագրական տվյալները վերցված են ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կայքէջից: