ՀՀ-ում «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն «ՉՀԱՅՏՆԱԲԵՐՎՈՂ՝ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՉՓՈԽԱՆՑՎՈՂ» քարոզարշավի ներդնող, համակարգող և իրականացնող կազմակերպությունն է:

#ԳիտությունԽարանիՓոխարեն, #ՓաստերՎախերիՓոխարեն, #ՉհավասարՉ

Այսօր գիտությունն ավելի ապացույցներ է ներկայացնում այն մասին, որ չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածության դեպքում ՄԻԱՎ-ի փոխանցումը սեռական ճանապարհով անհնարին է դառնում, սակայն Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում այս մասին բացի մասնագետներից քչերը գիտեն: Առաջին ռուսալեզու «Н=Н» («Неопределяемый значит не передающий») քարոզարշավը («Չ=Չ» «Չհայտնաբերվող նշանակում է չփոխանցվող») իր առջև նպատակ է դնում հանրության շրջանում ընդլայնել այս տեղեկատվության ծավալները: 

2017թ.-ի հոկտեմբերի 16-ից դեկտեմբերի 1-ը Life4me+-ի կողմից կազմակերպած արշավի մասնակիցներն իրենց էլեկտրոնային կայքերում, սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում կսկսեն պատմել այն մասին, որ այսօր կա հնարավորություն կասեցնել ՄԻԱՎ-ի տարածումը՝ բուժման համընդհանուր հասանելիության ապահովման, վաղ հայտնաբերման և դեղերի ընդունման պարտաճանաչության պահպանման ճանապարհով, ինչպես նաև այն մասին, որ այսօր ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց խարանելը ոչ մի հիմք չունի, բացի անհիմն վախերից և համաճարակի վերաբերյալ հնացած պատկերացումներից:

ՄԻԱՎ վարակը վաղուց «21-րդ դարի քաղցկեղ» չէ: ՄԻԱՎ վարակը քրոնիկ հիվանդություն է, ինչպես շատ այլ հիվանդություններ, որոնք կարելի է արդյունավետ բուժել և ապրել լիարժեք կյանքով: ՄԻԱՎ-ով կարելի է ընտանիք կազմել և առողջ երեխաներ ունենալ, մարաթոններ վազել և գլխապտույտ կարիերա անել, ծերանալ և թոշակի անցնել, այնպես, ինչպես առանց ՄԻԱՎ-ի:

Կարևոր է հիշել, որ «Չ=Չ» սկզբունքը չի նշանակում հրաժարվել պաշտպանիչ միջոցներից: Չպաշտպանված սեռական հարաբերությունները կարող են տանել սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների վարակման և անցանկալի հղիության: Բացի այդ, բուժման սահմանափակ հասանելիության պայմաններում, կամ ելնելով այլ հանգամանքներից, երբեմն վիրուսային չհայտնաբերվող մակարդակի հասնելու համար խոչընդոտներ են լինում:

Այս արշավին, որն ավելի շատ ուղղված է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկներին, կարող է միանալ ցանկացած մարդ: Կազմակերպությունները կարող են ստորագրել Հայտարարությունը, ակտիվիստները՝ մասնակցել օնլայն-արշավին՝ նկարվելով արշավի լոգոյով և նկարը տեղադրելով սոցիալական կայքերում #НравноН #ՉհավասարՉ նշումով: Ինչքան շատ լինեն «Չ=Չ» ասող մասնակիցները, այնքան քիչ կլինեն վախերը և նախապաշարմունքները հասարակությունում:

Իմանալ ավելին >>>