Նորություններ

ChemSex-ի եվրոպական երկրորդ համաժողով

2018թ.-ի մարտի 22-ից 24-ը Բեռլինում տեղի ունեցավ ChemSex-ի եվրոպական երկրորդ ֆորումը, որին մասնակցում էին ավելի քան 250 մասնակից Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանի երկրներից: Ֆորումին իրենց հետաքրքրությունը հայտնել և մասնակցում էին նաև դեղագործական կազմակերպությունների ներկայացուցիչներ ևս։ Ողջույնի խոսքից հետո ներկաները մեկ Կարդալ ավելին …

Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր 2018

Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրը՝ մարտի 24-ին, ”Stop TB Partnership” կազմակերպության (http://www.stoptb.org) ջատագովությամբ, ամբողջ աշխարհում իրականացվեցին հանրային միջոցառումներ «Փնտրվում են լիդերներ ՏԲ-ից ազատ երկիր ունենալու համար» խորագրով: Նմանատիպ խորագրով հանրային միջոցառումներ իրականացվեցին աշխարհի գրեթե 20 քաղաքներում, և հատուկ նշանակության կառույցները Կարդալ ավելին …

Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր 2018

Սույն թվականի մարտի 25-ին, Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ, «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն կմիանա միջազգային “Stop TB Partnership” կազմակերպության նախաձեռնած ակցիային: Ակցիայի ընթացքում, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, կարմիր գույնով կլուսավորվի Հայաստանի պատմության թանգարանի և Ազգային պատկերասրահի շենքը: Նմանատիպ միջացառում Կարդալ ավելին …

Տուբերկուլոզի վաղ հայտնաբերման եւ հիվանդների նկատմամբ խտրականության նվազեցմանն ուղղված ջանքերը Հայաստանում

Մարտի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Տուբերկուլյոզի վաղ հայտնաբերման և հիվանդների նկատմամբ խտրականության նվազեցմանն ուղղված ջանքերը Հայաստանում» թեմայով: Բանախոսներն էին՝ Անահիտ Հարությունյան, «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ Լյուբով Նիկոլայան , Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրենի գիտական գծով խորհրդական, ԱՆ Կարդալ ավելին …

ՏԲ շահառուների շրջանում hամայնքահեն նպատակային դասընթացի անցկացում

2018թ-ի փետրվարի 27-ին «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացավ ՏԲ համայնքի կարողություններին ուղղված դասընթացի անցկացումը։ ՀՀ-ում ոլորտի լավագույն մասնագետների կողմից անցկացված նպատակային դասընթացը ուներ որոշակի 2 ուղղվածություն․ ՏԲ հիվանդության առումով գիտելիքների ավելացում, բուժման հետևողականության պահպանում, դրա պահպանման գործոններ, ձևեր, Կարդալ ավելին …

Մրցույթի հայտարարություն

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն «Փոփոխություններն հնարավոր են: Գործենք հիմա» ծրագրի շրջանակներում հանրային նշանակության շինություններ լուսավորող կազմակերպության ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել այն ընկերությունները, որոնք կարող են տեխնիկական առումով բավարարել առաջադրված խնդիրները: Առաջադրվող խնդիրներ կարմիր լույսով Կարդալ ավելին …

Գնառաջարկի հայտերի ընդունում

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն «Փոփոխություններն հնարավոր են: Գործենք հիմա» ծրագրի շրջանակներում 2 սոցիալական հոլովակների մարզային հեռարձակման (Շիրակ, Լոռի) կազմակերպության ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել այն ընկերությունները, որոնք կարող են ապահովել նշված մարզերում հեռարձակման ծածկույթը: Հավելյալ Կարդալ ավելին …

Ակտիվիզմը որպես տեղեկացվածության բարձրացման գործիք

2018թ.-ի փետրվարի 12-ին «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի կոնֆերանսների դահլիճում կայացավ ավելի քան 20 ՏԲ շահառուների հետ հանդիպում։ «Ակտիվիզմը որպես տեղեկացվածության բարձրացման գործիք» ընդհանուր գաղափարի շուրջ մեկտեղված անձինք միասին սկսեցին անցնել այս գաղափարի վերծանման հաջորդական քայլերով։ Մասնակից շահառուների ընտրությունը Կարդալ ավելին …

PrEP առաջին եվրոպական գագաթնաժողովը կկայանա Ամստերդամում

Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում 2018թ․-ի փետրվարի 8-9 կանցկացվի ՄԻԱՎ-ի նախակոնտակտային կանխարգելման (ՆԿԿ) համայնքահեն առաջին գագաթնաժողովը։ «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի ներկայացուցիչ Վիկեն Դարակջիանը այլ երկրների առողջապահության և հանրային առողջության հարցերով հանձնակատարների, կանխարգելման քաղաքականության մշակման ղեկավարների, հետազոտողների, ՆԿԿ օգտագործողների և ադվոկացիոն Կարդալ ավելին …

ՏԲ համայնքի ներգրավումը ոլորտում իրականացվող ադվոկացիոն աշխատանքներում

2017 թ-ի. դեկտեմբերի 28-ին «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ում տեղի ունեցավ նախկինում ՏԲ-ով հիվանդ կամ ՏԲ-ի հետ առնչություն ունեցող անձանց մասնակցությամբ նպատակային ֆոկուս խմբի հանդիպում: ՏԲ-ի հետ առնչվող ցանցի ստեղծման և գործարկման նախաձեռնությունը իրականացվեց «Փոփոխությունները հնարավոր են: Գործենք հիմա» Կարդալ ավելին …

Սեռականության ոլորտում ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացում

Դեկտեմբերի 14-15-ը, «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ-ի նախաձեռնությամբ, Գյումրի քաղաքում տեղի ունեցավ «Սեռականություն» և «Մարդու իրավունքներ» թեմաներով երկօրյա դասընթաց: Նպատակային դասընթացի մասնակիցների թվում էր նաև «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի իրավաբան Սիրարփի Սարգսյանը: Հանդիպումների առաջին օրը խոսվել է սեռականության սահմանման, Կարդալ ավելին …

ՄԻԱՎ/հեպատիտ հետազոտության եվրոպական շաբաթ

#Eurotestweek #Armenia #PPAN #World_AIDS_Day_2017 #SeeRed #PPAN #Armenia #ՉհավասարՉ #UequalsU #НравноН ՀՀ-ում ավարտվեց ՄԻԱՎ/հեպատիտ հետազոտության եվրոպական շաբաթվա շրջանակներում իրականացվող ՄԻԱՎ-ի, Հեպատիտ B և C-ի վերաբերյալ հետազոտությունները: ՄԻԱՎ/հեպատիտ եվրոպական հետազոտության շաբաթը մեկնարկել է 2013 թ.-ից՝ «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» համաեվրոպական նախաձեռնության կողմից: Այն նպատակ ունի օգնել մարդկանց ՄԻԱՎ կարգավիճակի բացահայտման հարցում: Կարդալ ավելին …

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր

#World_AIDS_Day_2017 #SeeRed #PPAN #Armenia Դեկտեմբերի 1-ին՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, Հյուսիսային պողոտայում (ժամը` 13:00-19:00) և Հրազդան քաղաքի քաղաքապետարանի հարևանությամբ (ժամը` 13:00-17:30)  «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն կանցկացնի իրազեկող ակցիաներ։ Ակցիաների շրջանակներում անցորդներին կտրամադրվի նախա/հետթեստային խորհրդատվությամբ ուղեկցվող ՄԻԱՎ-ի, Հեպատիտ B և C-ի վերաբերյալ Կարդալ ավելին …

ՄԻԱՎ/հեպատիտ հետազոտության եվրոպական շաբաթ

#Eurotestweek ՄԻԱՎ/հեպատիտ եվրոպական հետազոտության շաբաթը մեկնարկել է 2013 թ.-ից՝ «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» համաեվրոպական նախաձեռնության կողմից: Այն նպատակ ունի օգնել մարդկանց ՄԻԱՎ կարգավիճակի բացահայտման հարցում: ՄԻԱՎ/հեպատիտ հետազոտության եվրոպական շաբաթը այս տարի կանցկացվի 2017 թ.-ի նոյեմբերի 17-25-ը: «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն Կարդալ ավելին …

Նպատակը մեկն է. նվազեցնել ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խարանի և խտրականության դրսևորումները

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն 2017թ.-ի նոյեմբերի 17-25-ը միացել է ՄԻԱՎ/հեպատիտ հետազոտության Եվրոպական շաբաթի, ինչպես նաև դեկտեմբերի 1-ին նշվող ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվա միջոցառումներին: Սույն միջոցառումներից զատ սոց. ՀԿ-ն միացել է նաև «ՉՀԱՅՏՆԱԲԵՐՎՈՂ՝ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՉՓՈԽԱՆՑՎՈՂ» կարգախոսով համաշխարհային Կարդալ ավելին …