«ԴՐԱԿԱՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՑԱՆՑ»

Սոցիալական ՀԿ

ՀԻՄՆԱԴՐՈՒՄ

Սոց. ՀԿ-ն ստեղծվել է 2006թ.-ին: Հիմնադիր՝ Անահիտ Հարությունյան

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Ստեղծել այնպիսի հասարակություն, որտեղ ՄԻԱՎ-ով, տուբերկուլոզով, հեպատիտներով ապրող մարդիկ իրենց կզգան հասարակության լիիրավ անդամներ և չեն խուսափի խոսել իրենց կարգավիճակի մասին:

ՏԵՍԼԱԿԱՆ

Ունենալ առանց խարանի և խտրականության հասարակություն

ՆՊԱՏԱԿՆԵՐ

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով, տուբերկուլոզով, հեպատիտներով ապրող մարդկանց կյանքի որակի բարելավում, նրանց նկատմամբ դրսևորվող խարանի և խտրականության դեմ պայքար, ոչ խտրական վերաբերմունքի ձևավորում, վարակի տարածման կանխարգելում, իրազեկ հասարակության ձևավորում:

ԽՆԴԻՐՆԵՐ

  • ՄԻԱՎ-ով, տուբերկուլոզով, հեպատիտներով ապրող մարդկանց իրավունքների պաշտպանություն, ադվոկացիոն գործունեության իրականացում,
  • ՄԻԱՎ-ով, տուբերկուլոզով, հեպատիտներով ապրող մարդկանց, նրանց ընտանիքի անդամներին և ընկերներին հոգեբանական աջակցության տրամադրում, փոխօգնության խմբերի ստեղծումը,
  • ՄԻԱՎ-ով, տուբերկուլոզով, հեպատիտներով ապրող մարդկանց համար բուժծառայությունների և դեղորայքի մատչելիության, ինչպես նաև ըստ հնարավորության անվճար տրամադրման ապահվում,
  • ՄԻԱՎ-ով, տուբերկուլոզով, հեպատիտներով ապրող մարդկան որակյալ և վիտամիններով հարուստ սննդով ապահովում,
  • ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի, հեպատիտների կանխարգելմանն ուղղված ռազմավարական և մարտավարական ծրագրերի մշակման ու իրագործման մասնակցություն,
  • ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի, հեպատիտների ոլորտներում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների հետ կապերի հաստատում, համագործակցության ու փորձի փոխանակում, գործունեության ընդհանուր հարթակի ստեղծում,
  • ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի, հեպատիտների վերաբերող տեղեկատվական բազայի ստեղծում ու բոլոր շահագրգիռ կազմակերպություններին նպատակային տեղեկատվության տրամադրում,
  • երիտասարդության և հասարակության լայն շրջաններում ազգային և համամարդկային արժեքների, մարդկային կայուն զարգացման գաղափարների քարոզչություն,
  • մարդու իրավունքների պաշտպանությանն ու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված գործունեություն,
  • սեռական առողջության վերաբերյալ երիտասարդության և հասարակության այլ խմբերի գիտելիքների մակարդակի բարձրացում,
  • դեռահասների և երիտասարդության սեռական և բարոյական դաստիարակությանն ուղղված գործունեություն,
  • դեռահասների և երիտասարդության շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի, հեպատիտների, թմրամոլության և սեռավարակների կանխարգելման ծրագրերի իրականացում,

ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐ

  • ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց խնամքի և աջակցության տրամադրում (2006-2018)

Ծրագրի նվիրատու՝ ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամ

  • Հայաստանում ՄԻԱՎ-ի հակազդման համար ՔՀԿ-երի աջակցություն և հզորացում (2017)

Ծրագրի նվիրատու՝ Վրաստանում Նիդերլադների Թագավորության դեսպանատուն

  • Քայլ վերև (2017) 

Ծրագրի նվիրատու՝ Եվրոպական Gilead Sciences դեղագործական ընկերություն

  • Փոփոխությունները հնարավոր են: Գործենք հիմա (2016-2017) 

Ծրագրի նվիրատու՝ ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի TB REP տարածաշրջանային ծրագիր

  • Շարունակական կրթություն հիվանդություններով ապրող մարդկանց շրջանում (CoPE) (2016) 

Ծրագրի նվիրատու՝ ՁԻԱՀ-ի բուժման եվրոպական խումբ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆՔ

ՀՀ Առողջապահության նախարարություն,

ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն,

«ԱՐՄԵՆԻԿՈՒՄ» կլինիկական կենտրոն ՓԲԸ

ՏԵՂԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք  ՀԿ

ՁԻԱՀ-ի կանխարգելման միավորում ՀԿ

Նոր սերունդ մարդասիրական ՀԿ

Տուբերկուլոզը և ԵՍ ՀԿ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (WHO),

Բուժման պատրաստակամության  միջազգային կոալիցիա (ITPCru),

ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամ,

Տուբերկուլոզի դեմ պայքարի նախագիծ՝ ուղղված տարածաշրջանային առողջապահական համակարգի հզորացմանը (TB Rep),

Տուբերկուլոզի կանխում ընկերություն (Stop TB Partnership),

ՁԻԱՀ-ի բուժման եվրոպական խումբ (EATG),

Տուբերկուլոզի եվրոպական կոալիցիա (TB Europe Coalition),

Վնասի նվազեցման եվրասիական ցանց (Eurasian Harm Reduction Network-(EHRN)),

Տղամարդու առողջության եվրազիական կոալիցիա (ECOM,

Aids Action Europe,

life4me.plus.