2017թ.-ի դեկտեմբերի 18-19-ը, տարածաշրջանային TB REP նախագծի շրջանակներում, ՀՀ-ում ընթանում են Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում տուբերկուլոզի և դեղակայուն տուբերկուլոզի արդյունավետ կառավարման տեսանկյունից առողջապահության համակարգերի ամրապնդման թեմատիկայով աշխատանքային հանդիպումներ:
Հանդիպման մենթորական բլոկը իրականացնում են World Health Organization (WHO)տարածաշրջանային ներկայացուցիչ Ռեգինա Վինթերը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի վարակիչ հիվանդությունների ծրագրերի համակարգող Գայանե Ղուկասյանը, ՀՀ-ում Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը, Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի ՊՈԱԿ-ի տնօրեն Armen Hayrapetyan-ը:
Երկօրյա աշխատանքային հանդիպումներին «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ից մասնակցում է Anahit Harutyunyan-ը: Հիշեցնենք, որ TB REP տարածաշրջանային ծրագրի ֆինանսավորմամբ «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն 2016-ից իրականացնում է «Փոփոխություններն հնարավոր են: Գործենք հիմա» #TB ադվոկացիոն նախագիծը:

 


ՄԱԿ-ի ՏԲ հարցերով բարձր մակարդակի հանդիպման շրջանակներում 2017թ.-ի դեկտեմբերի 11-13-ը ընթանում է ադվոկացիայի, հաղորդակցման և ներգրավածության հարցերով եվրոպական տարածաշրջանային սեմինարը: 
Հանդիպման կազմակերպիչներն են International Federation of Red Cross and Red Crescent Societies-ը, TBpeople և Stop TB Partnership-ը: 
Եռօրյա սեմինարներին ՀՀ-ից մասնկացում են «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի աշխատակից Արման Ավչյանը և «Տուբերկուլոզը և Ես» ՀԿ-ի հիմնադիր Մարիամ Դավթյանը։ Այս հանդիպումը կխթանի Կարմիր Խաչի և Կամիր Մահիկի միջազգային կազմակերպության և տուբերկուլոզի ոլորտում գործունեություն ծավալող ակտիվիստների համագործակցությունը, կավելացնի նպատակային գիտելիքները։ Կքննարկվի և կկազմվի տուբերկուլոզով հիվանդ անձանց իրավունքների և պարտականությունների մասին փաստաթուղթը, կներդրվի նաև համայնքի հետ աշխատանքներում գործիքների օգտագործման հմտությունների փաթեթը։

 

 

 

 


2017թ.-ի դեկտեմբերի 9-11-ը Մինսկում կայացավ վիրուսային հեպատիտների թեմային վերաբերող աշխատանքային հանդիպում: Նախաձեռնությունը ՁԻԱՀ-ի բուժման եվրոպական խմբինն էր (EATG): ԱԽ-ում ներգրաված էին մասնակիցներ Ուկրաինայից, Պորտուգալիայից, Հունաստանից, Միացյալ Թագավորությունից, Գերմանիայից, Իտալիայից, ՌԴ-ից: ՀՀ-ից ԱԽ նիստերին ներկա էին «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի ներկայացուցիչներ Ա. Հարությունյանը և Ա. Գալստյանը: Մասնակիցները ունեցան աշխատանքային քննարկումներ «Գիլեադ» և «ՄՍԴ» դեղագործական ընկերությունների տարբեր դեպարտամենտների ներկայացուցիչների հետ, որտեղ և առանձնացվեցին հեպատիտների բուժման դեղերի հասանելիության, ոլորտի նոր հետազոտությունների, գնային քաղաքականության, լիցենզավորման հարցերը: «Գիլեադ» ընկերության հետ ձեռք բերվեց պայմանավորվածություն,հեպատիտների բուժման առումով առկա իրավիճակի փոփոխման նկատառումով, ՀՀ պետական և մեր ՀԿ-ի ներկայացուցիչների հետ համատեղ ունենալ հեռախոսային առանձնազրույց: Այս մասով հավելենք, որ ՀՀ-ում հեպատիտ հիվանդության կանխարգելման և բուժման Ազգային ծրագիր դեռևս առկա չէ, չկան նաև որոշակի վիճակագրական տվյալներ, որոնց հիմնավորումով հնարավոր կլիներ գուցե ՀՀ-ում ևս ներդնել հարևան Վրաստանի իլյումինացիայի անալոգային ծրագիրը:

 

 


2017 թ.-ի հոկտեմբերի 24-26-ը Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում TWIST-ը համախմբել էր գրեթե 150 մասնագետների, ովքեր թմրանյութեր օգտագործողների և դրանից կախվածություն ունեցող մարդկանց հետ աշխատանք իրականացնողներ էին։ Ներգրաված էին նաև հետազոտական և ոչ հետազոտական, ակադեմիական, կլինիկական, քաղաքացիական ոլորտի փորձագետներ։ TWIST նախագիծը, կիրառելով ԵՄ թմրանյութերի և կախվածության հետազոտությունները, նախապատրաստել էր նպատակային գիտելիքների օգտագործման վերաբերյալ դասընթացներ՝ ոլորտի սկսնակ մասնագետների և տարբեր թիրախային ոլորտների շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։ Եռօրյա դասընթացներին ՀՀ-ից մասնակցում էր «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի ներկայացուցիչ Ալվինա Ալագուլյանը։

 


«Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի ներկայացուցիչ Վիկեն Դարակջիանը մասնակցեց ՄԻԱՎ վարակի առումով իրավական միջավայրի ապահովման նկատառումով կայացած  եվրոպական առաջին ակադեմիային: Հանդիպումը տեղի ունեցավ Բեռլինում՝ 2017-ի սեպտեմբերին, որտեղ մասնակցում էին ոլորտում ադվոկացիոն գործունեություն իրականացնող անձինք շուրջ 20 երկրներից, ովքեր աշխատում են նաև ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ օրենքի և քաղաքականության բարեփոխումների ուղղությամբ:
Այս հանդիպումը (#ELETA) ՄԻԱՎ-ի արդարադատության ցանցի, ՁԻԱՀ-ի եվրոպական գործողությունների, ՁԻԱՀ-ի եվրոպական բուժման խմբի և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց գլոբալ ցանցի (GNP +) համատեղ համագործակցությունն էր:
Հանդիպումը հիանալի հնարավորություն էր բարձրացնելու իրազեկությունը, ինչպես նաև հասկանալու ՄԻԱՎ-ով ապրող և տուժած մարդկանց առողջության, արժանապատվության ու ՄԻԱՎ-ի կանխարգելման բազմաթիվ իրավական խոչընդոտների մասին: Այն նաև ևս մեկ միջոց էր բարձրացնելու ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հմտությունները և կարողությունները` օգտագործելով #ELETA գործընկերներից յուրաքանչյուրի կողմից ստեղծված նոր գործիքները, զարգացնելու ուժեղ հարաբերություններ և համագործակցության ցանցեր ամբողջ Եվրոպայում,
ինչպես նաև ամրապնդելու ՁԻԱՀ-ի թեմատիկայով համայնքի ձայների լսելիությունը ամբողջ Եվրոպայից 2017-ին և դրանից հետո:


«Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանը և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աննա Գալստյանը 2017թ.-ի օգոստոսի 3-ին աշխատանքային հանդիպում ունեցան ՀՀ-ում «Բժիշկներ առանց սահմանների» ֆրանսիական առաքելության ղեկավար Իզաբել Բրետոնի և բժշկական գծով համակարգող Նաիրա Խաչատրյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ-ում տուբերկուլոզի(ՏԲ) բուժման, ՄԻԱՎ/ՏԲ համավարակի իրավիճակի, ՀԿ-ի կողմից իրականացվող ՏԲ ոլորտի ադվոկացիոն ուղղություն ունեցող «Փոփոխություններն հնարավոր են: Գործենք հիմա» նախագծի հետագա աշխատանքների, առաջիկայում նկարահանվող սոցիալական 2 հոլովակների բովանդակային տարբերակների՝ ուղղված ՏԲ-ի վաղ հայտնաբերմանը և հիվանդների նկատմամբ խարանի և խտրականության դրսևորումների նվազմանը: Պետք է մեկ անգամ ևս փաստել, որ այս երկու կազմակերպությունների համագործակցությունը հրաշալի արդյունքների գրանցում է ապահովում և ՏԲ հիվանդության կանխարգելման, և բնակչության իրազեկման բարձրացման տեսանկյունից:


2017թ.-ի հուլիսի 13-ին, «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանը և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աննա Գալստյանը հանդիպեցին Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գայանե Ղուկասյանի հետ: ՀԿ-ի կողմից իրականացվող, TB REP տարածաշրջանային ծրագրով ֆինանսավորվող, «Փոփոխությունները հնարավոր են: Գործենք հիմա» նախագծի շրջանակներում պլանավորվում է նաև ունենալ հանդիպումների շարք ԱՀԿ-ի հայաստանյան ներկայացուցիչների հետ և քննարկել նախագծի իրականացման փուլերը, գործողությունների պլանը, ստանալ խորհրդատվություն, ինչպես նաև ամրապնդել համագործակցության հարթակը: Մեկնարկային այս հանդիպմանը ՀԿ-ի կողմից եղավ պաշտոնական հրավեր ԱՀԿ-ի ներկայացուցչին՝ հուլիսի 22-23 մասնակցելու և որպես փորձագետ հանդես գալու «Տուբերկուլոզով հիվանդների բուժման հիվանդամետ մոդելի կիրառման նախադրյալները» թեմայով արտագնա աշխատանքային հանդիպումներին: Քննարկվեց ՀՀ-ում ՏԲ-ի բուժման անմիջական պատասխանատուներին ԱՀԿ-ի կողմից առաջադրված Blueprint փաստաթղթի ներկայացման տարբերակները, 2018թ.-ի մարտի 24-ին իրազեկող միջոցառումների բովանդակային հավելվածները, ԱՀԿ-ի ներկայացուցչի կողմից եղան նաև առաջարկություններ նախագծի իրականացման գործընթացները ավելի արդյունավետ կազմակերպման համար:


2017-ի հունիսի 29-30-ը «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի ներկայացուցիչները (ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյան և հանրային կապերի պատասխանատու Աննա Գալստյան) մասնակցեցին Մոլդովայի մայրաքաղաք Քիշինյովում անցկացվող տուբերկուլոզի կանխարգելման, հիվանդակենտրոն, նորարարական մոդելների ներդրման, մոնիթորինգային համակարգերի կառավարման թեմաներով երկօրյա տեխնիկական խորհրդատվությանը: Հանդիպումները ընթանում էին TB Rep տարծաշրջանային ծրագրի շրջանակում: Հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչները (Առողջապահության նախարարություն, Ֆինանսների նախարարություն, «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ, Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն) մասնակցեցին նաև տուբերկուլոզի, դեղակայուն տուբերկուլոզի առումով առողջապահական համակարգերի ուժեղացման վերաբերյալ տարածաշրջանային EECA ծրագրի միջոցառմանը:

 


Վնասի նվազեցման եվրասիական ցանցը 2017թ.-ի հունիսի 15-16 ՀՀ-ում անցկացրեց երկօրյա հանդիպումների շարք: ՄԻԱՎ-ի և տուբերկուլոզի կանխարգելման գործընթացում բյուջետային ադվոկացիոն հմտությունների զարգացումը եղավ երկօրյա հանդիպումների թիրախային թեման: Հանդիպումներին «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ից մասնակցեցին ՀԿ-ի նախագահ Ա. Հարությունյանը, փոխնախագահ Գրետա Խաչատրյանը և հանրային կապերի պատասխանատու Աննա Գալստյանը: Հանդիպումների հաշվետվությունը գտեք այստեղ>>>

 

 

 

 


 

Սանկտ Պետերբուրգում 2017թ.-ի հունիսի 6-8-ը ընթացան Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների համայնքային խորհրդատվական խմբի նիստերը (ВЕЦА САВ): Այդ հանդիպումների շրջանակներում անցկացվեց նաև դեղորայքի արտադրության հարցերով վերապատրաստման դասընթաց: Դասընթացի բանախոսն էր Life4me+ HIV AIDS App հավելվածի սեփականատեր Ալեքս Շնեյդերը, ով չնայած թեմայի բարդությանը բավականին մատչելի խոսել է դեղերի արտադրության, նորարարական մոտեցումների, թվային տեխնոլոգիաների վերաբերյալ: ՀՀ-ից հանդիպմանը մասնակցել է «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանը:

 

 


2017թ.-ի մայիսի 22-ին ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության Ազգային Ինստիտուտում կայացավ «Փոփոխությունները հնարավոր են. գործենք հիմա» ծրագրի ամփոփումը: Ծրագիրը իրականացվել էր 2016 թվականին, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի ֆինանսավորմամբ, TB REP տարածաշրջանային նախագծի շրջանակներում։«Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի անձնակազմը (նախագծի իրականացման պատասխանատուներ) մանրամասն ներկայացրեց ծրագրի իրականացման յուրաքանչյուր փուլը, քանակական առումով վերծանված հետազոտությունները, ստացված արդյունքները, գրանցված խոչընդոտները և շարունակականության հնարավորությունները: Հրավիրված անձինք, ովքեր ներկայացնում էին ՀՀ առողջապահության նախարարությունը,  Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը (ԱՀԿ)Տուբերկուլոզի Դեմ Պայքարի Ազգային Կենտրոնը, ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը, «Տուբերկուլոզը և Ես» ՀԿ-ն, «Բժիշկներ առանց սահմանների»միջազգային կազմակերպությունը, «Առաքելություն Արևելք» դանիական օգնության և զարգացման կազմակերպությունը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի միջոցառումները համակարգող քարտուղարությունը, ՀՀ ԱՆ Գլոբալ հիմնադրամի ծրագրերի համակարգող խմբի ղեկավարությունը, ինտերակտիվ ձևաչափով շփվեցին բանախոսների հետ և պարզաբանեցին նպատակային բազում հարցերի պատասխաններ: Ողջունելի փաստ էր, որ ներկաները իրենց խոսքով ևս փաստեցին ծրագրային աշխատանքների արդյունավետության մասին, ինչպես նաև մատնանշեցին ներկաների շրջանում համագործակցության հարթակի առկայության կարևորությունը ծրագրի 2017թ.-ի աշխատանքներում:


2017թ.-ի մայիսի 17-ից 20-ը ՀՀ-ում էր գտնվում Life4me+HIV/AIDS (www.life4me.plus) հավելվածի սեփականատեր Ալեքս Շնեյդերը: Այցի նպատակը ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և բուժող անձնակազմի համար ստեղծված թվային առցանց հարթակի ներկայացումն է ՀՀ Առողջապահության ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի տնօրինությանը, բժիշկներին, ադմինիստրատիվ անձնակազմին և ՀՀ-ում հավելվածի ներդրման և շահագործման աշխատանքների պատասխանատու «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի ներկայացուցիչներին: Հանդիպումների ժամանակ Ալեքս Շնեյդերը մանրամասն ներկայացրեց հավելվածի առաձնահատկությունները, բժիշկ-հիվանդ ինտերակտիվ առցանց կապի ստեղծման հնարավորությունները, հիվանդների տվյալների թվային բազայի պահպանման և գաղտնիության ապահովման երաշխիքները: Հավելվածը հնարավորություն է տալիս հիվանդներին ուղարկել հիշեցումներ դեղերի ընդունման, մոտակա հետազոտության ժամկետների մասին, ինչպես նաև ստանալ բժշկական խորհրդատվություն, հանդիպման կամ հետազոտություններ անցնելու պայմանավորվածությունների նշանակում: Երկխոսության ձևաչափով ընթացող հանդիպումներին բանախոսը անդրադարձավ նաև բժիշկների, սպասարկող անձնակազմի բարձրաձայնված հարցերին: Առանձնացնում ենք այն ընդհանուր գաղափարը, որ հավելվածը հրաշալի գործիք կարող է հանդիսանալ հատկապես միգրանտ կարգավիճակում կամ մայրաքաղաքից հեռու բնակություն ունեցող շահառուների համար: Հավելենք, որ ՀՀ-ն աշխարհի 25 երկրների ցանկում է, ուր կներդրվի հավելվածի փորձնական տարբերակը: Թվային գործիքը հայերեն լեզվով արդեն առկա է, իսկ առաջնային փուլի տեխնիկական խոչընդոտները՝ հաղթահարված: Ալեքս Շնեյդերը և «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանը հյուրընկալվեցին նաև Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» հաղորդման տաղավարում: Նրանք խոսեցին ինչպես մայիսի երրորդ կիրակի օրը նշվող ՁԻԱՀ-ից մահացած անձանց հիշատակի օրվա միջոցառումների, այնպես էլ ՀՀ-ում Life4me+ հավելվածի ներդրման նախադրյալների և հետագա կիրառման հնարավորությունների մասին:

 


Աշխարհում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց համար տուբերկուլոզը դեռևս հանդիսանում է մահացության առանցքային պատճառ: ՁԻԱՀ-ի բուժման եվրոպական խումբը (European AIDS Treatment Group ), Տուբերկուլոզի համաշխարհային ադվոկացիոն խորհուրդը (TBCAB), Տուբերկուլոզի կանխում կազմակերպությունը (Stop TB Partnership) և տուբերկուլոզովով ապրող մարդիկ մայիսի 13-15. 2017թ. նախաձեռնել էին համապարփակ հանդիպումների շարք Բրյուսելում: Օրակարգում ընդգրկված էին հանդիպումներ նպատակային գործունեություն ծավալող ընկերությունների հետ, ընդլայնված քննարկումներ խնդրի առնչությամբ միջազգային հարթակների մասշտաբով, բուժման ուղեցույցների, ախտորոշման, ինչպես նաև ՄԻԱՎ/ՏԲ համավարակով ապրող մարդկանց անհրաժեշտ օգնության տրամադրման հարցերը: Հանդիպումներին ՀՀ-ից մասնակցեց «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանը:

 

 

 

 

 


2017թ.-ի մայիսի 6-ին «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի ղեկավար և նույն ՀԿ-ի հասարակաիրավական սեկտորի ներկայացուցիչները աշխատանքային հանդիպում ունեցան ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Լիլիթ Ավետիսյանի և Վարակիչ հիվանդությունների և վարակաբանության բաժանմունքի բաժնի պետ Ռոմելա Աբովյանի հետ: Հանդիպման առանցքային հարցերից էր հեպատիտ C-ի բուժման դեղորայքի հասանելիության ապահովումը:
Ըստ մայիսի 5-ի ՀՀ ԱՆ պաշտոնական տեղեկագրի` սույն հիվանդության բուժման համար Վրաստանի կառավարությունը ՀՀ-ին նվիրաբերել է «Սովալդի» դեղը, որով հեպատիտ Ց-ով 1000 հիվանդ կստանա անվճար բուժում:Այստեղ խնդրահարույց է դառնում մյուս երկու դեղերի (Ռիբավիրին և Դակլատասվիր) ձեռքբերման գործընթացը՝ բուժման կուրսը լիարժեք կազմակերպելու համար: ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանը պարզաբանեց, որ առաջիկայում դեղեր արտադրող ընկերությունների հետ հանդիպումներում կարող է հանդես գալ որպես միջնորդ օղակ և բարձրաձայնել մյուս երկու դեղերի հնարավոր ձեռք բերման տարբերակների մասին: Նա նաև առաջարկեց հունիսից մեկնարկող բուժման գործընթացում առաջնահերթություն ընձեռնել ՄԻԱՎ/Հեպատիտ C համավարակով հիվանդներին` ելնելով համավարակից բխող բարդության պատճառահետևանքային և ՀՌՎ բուժման արդյունավետության ապահովման գործոններից: Խոսվեց նաև Հեպատիտների Ազգային ծրագրի, հեպատիտ C-ով հիվանդների վիճակագրության և խոցելի խմբերի շրջանում վարակի տարածվածության մասին: Կանխարգելման կենտրոնի ներկայացուցիչները հավաստեցին, որ հունիս ամսին կհրապարակվեն հեպատիտների վիճակագրությունը 2016թ.-ի դրությամբ, իսկ Ազգային ծրագրի նախապատրաստական աշխատանքները կավարտվեն հուլիսին: ՀԿ-ի ներկայացուցիչը այստեղ ևս առաջարկեց կամավորական սկզբունքով աջակցել Ազգային ծրագրի աշխատանքներում` հղում անելով ՄԻԱՎ վարակին հակազդման Ազգային ծրագրի հաջողված փորձը և ՀԿ-ի մասնագետների փորձառությունը: Նաև նշվեց, որ այս տարի հուլիսի 28-ին՝ հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրը «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի նախաձեռնությամբ հնարավոր է իրականացնել հեպատիտ C-ի անվճար հետազոտություն 500 հոգու շրջանում: Առաջարկվեց, վիճակագրությունը ամփոփիչ դարձնելու նկատառումներով, հետազոտություններն իրականացնել խոցելի խմբերում: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հանդիպումերը շարունակական դարձնել և մաքսիմալ ներուժի ներդրմամբ ոլորտի առկա խնդիրներին լուծումներ տալ:

 


2017թ.-ի ապրիլի 27-ին ՀՀ-ում մեկնարկեց «Վնասի նվազեցման եվրասիական ցանցի» կողմից կազմակերպված երկօրյա աշխատանքային հանդիպումների շարքը: Այս ձևաչափով հանդիպումը, ուր ներգրավված էին ՀՀ-ում ՄԻԱՎ-ի կանխարգելումը և բուժումը կարգավորող պետական կառույցների, ՀԿ-ների շուրջ 20 ներկայացուցիչ, ծառայեց Գլոբալ հիմնադրամի կողմից աջակցվող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի ծրագրերի պետական ֆինանսավորման անցման փուլի հաղթահարման հարցերի քննարկմանը:
«Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի կողմից այս քննարկմանը մասնակցում էին ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանը, փոխտնօրեն Գրետա Խաչատրյանը և հանրային կապերի պատասխանատու Աննա Գալստյանը:

 


2017թ.-ի ապրիլի 20-ին և 21-ին Մոսկվայում տեղի ունեցավ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով վեցերորդ միջազգային համաժողովի ծրագրային կոմիտեների աշխատանքային հանդիպումը #EECAAC2018 : ՀՀ-ից Համաժողովի ծրագրային կոմիտեների կազմում ընդգրկված էին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը և «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարութունյանը: Հանդիպման ընթացքում Ծրագրային կոմիտեները քննարկեցին Համաժողովի ծրագիրը, մշակվեցին զուգահեռ սեսիաների թեմաները, առաջադրվեցին սեսիաների համանախագահները։ Հանդիպման ընթացքում նաև քննարկվեցին Համաժողովի թոշակավորման և թեզիսների առաջադրման ծրագրերը (http://www.eecaac2018.org/materials/documents/)։ 

 


2017թ.-ի ապրիլի 4-ից 6-ը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում ընթացավ «Վնասի նվազեցման Եվրասիական ցանց»-ի կողմից կազմակերպած կոնֆերանսը: Առաջին անգամ որպես թիրախային խումբ ընդգրկվել էին 400 մասնակիցներ Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի 45 երկրներից:
«Վնասի նվազեցման Եվրասիական ցանց»-ի նպատակն էր ստեղծել կառուցողական երկխոսության հարթակ կառավարական կառույցների ներկայացուցիչների, ՀԿ-ների, ինչպես նաև փորձագետների, դոնորների և տեխնիկական գործակալությունների միջև:
Երկխոսության հիմնական քննարկումները շրջանառվեցին «Վնասի նվազեցումը նոր միջավայրում» կարգախոսի ներքո:
Կոնֆերանսի պատվավոր հյուրերի շարքում են Միշել Կազատչկինը (Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ պատվիրակ), Ալդո Լալե Դեմոսը (ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գործադիր տնօրենի տեղակալ), Պավել Բեմ (Թմրանյութերի քաղաքականության գլոբալ հանձնաժողովի անդամ)…
Հայաստանից որպես պատվավոր ներկայացուցիչ կոնֆերանսին մասնակցում է «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարութունյանը:
https://web.facebook.com/eurasianharmreduction/?fref=ts

 


2017-ի մարտի 17-ին ՁԻԱՀ-ի բուժման եվրոպական խմբի նախաձեռնությամբ Բրյուսելում անցկացվեց եռօրյա համաժողով: Համաժողովի օրակարգում ներառված էին ինչպես սեմինարներ, դասընթացներ, այնպես էլ կլոր-սեղան քննարկումներ: Մարտի 17-ի կլոր-սեղան քննարկմանը, որին մասնակցում էին նաև «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանը և ծրագրերի համակարգող Վիգեն Դարակջյանը, ուներ հետևյալ խորագիրը. «Հաղթահարենք դեղորայքի, ախտորոշման խոչընդոտներն ու նպաստենք ՁԻԱՀ-ի և անալոգային վարակների կանխարգելմանը»:
Քննարկմանը ներգրավված էին հանրային, հասարակական կառույցների ներկայացուցիչներ և ՁԻԱՀ-ի բուժման Եվրոպական խմբի (EATG) անդամները, որոնց փորձի փոխանակումը կբերի դեղորայքի հասանելիության, ախտորոշման և կանխարգելման ռազմավարության բարելավմանը:
Մասնակիցները, տարբեր նախադրյալների և իրավիճակների տեսանկյունից, տարածեցին աշխատանքների հեռանկարները (տեղական, ազգային և եվրոպական մասշտաբով): Հանդիպման նպատակն էր նաև ազգային և եվրոպական հարթակներում շահառուների միջև կապերի հաստատումը և համայնքային ադվոկացիոն ռազմավարության վերամշակումը:


«ՀՀ-ում գործող և ՄԻԱՎ-ի բնագավառում ջատագովության աշխատանքներ իրականացնող հասարակության կազմակերպությունների աջակցություն եւ կարողությունների հզորացում» նախագծի շրջանակներում 2017-ի մարտի 7-ին «Նոր սերունդ մարդասիրական» ՀԿ-ի և «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի միջև ստորագրվեց ենթադրամաշնորհային պայմանագիր: 
Ենթադրամաշնորհի շրջանակներում «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն Երևանում և ՀՀ մարզերում կիրականացնի ՄԻԱՎ-ով ապրողների և ԹՆՕ-ների բուժման ծառայությունների հասանելիության գնահատում նախագիծը:
Նախագիծը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանատան կողմից:

 

 


Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ 2017-ի մարտի 7-8-ը Կոպենհագենում անցկացվեց տուբերկուլոզի խնդիրներով քաղաքացիական հասարակության ներգրավածության դերի և հաղորդակցման համակարգերի վերանայման թեմաներով համաժողովը: Երկօրյա միջոցառմանը մասնակցեց նաև «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարութունյանը: